Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ –  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ-ՀՆԱ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ 50 ՏՈԿՈՍԸ
22/07/2009 19:05
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ-ՀՆԱ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ 50 ՏՈԿՈՍԸ

Հայաստանի արտաքին պարտքը լիովին վերահսկելի է եւ չի գերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ միջազգային ֆինանսական կառույցներն այսօր պատրաստակամորեն են մեր երկրին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսներ տրամադրում, քանի որ վստահ են` Հայաստանն արտաքին պարտքի մարման առումով խնդիրներ չունի: ՙԲոլոր միջազգային կառույցները պատրաստ են մեզ ֆինանսավորում հատկացնել: Մենք ունենք արտաքին պարտքի ցածր բեռ, ինչը հնարավորություն է տվել այս տարի ավելացնել պարտքի ծավալը, որպեսզի ամբողջությամբ իրականացնենք հակաճգնաժամային միջոցառումներ եւ թեթեւացնենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա»,- ասաց Տ.Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել եւ առաջիկա 3-4 տարիների ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամից կստանա 620 մլն, Համաշխարհային բանկից` 540 մլն եւ Ասիական բանկից` շուրջ 500 մլն դոլար վարկ: Այս ռեսուրսներն օգնելու են, որպեսզի, ըստ Տ.Սարգսյանի, Հայաստանում որակապես բարելավվեն ենթակառուցվածքները եւ բարեփոխումներ իրականացվեն:

Տ.Սարգսյանը նաեւ նշեց, որ բյուջեի վերանայում չի նախատեսվում: Փոխարենը հնարավոր է` բարձրացվի բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը` ներկայիս 7.5-ի փոխարեն սահմանվելով 10 տոկոս: Այս հարցով օգոստոսից հետո հնարավոր է` կառավարությունը դիմի ԱԺ:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6