ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել Դիլիջան քաղաքում Միջազգային գիտակրթական եւ տեխնոլոգիական կենտրոն (ՄԳԿՏԿ) հիմնադրելու` ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջեւ կնքվելիք փոխըմբռնման հուշագրին։ Կողմերը ՄԳԿՏԿ ստեղծմանն աջակցում են համատեղ գիտատեխնիկական եւ կրթական գործունեություն ծավալելու նպատակով։