ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐԵԼ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ
Իսպանական եւ սկանդինավյան երկու հեղինակավոր հեռուստաալիքներ ձեռք են բերել Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրման իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսարշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ֆիլմը, որը վերնագրված է «Նոյի երկիրը», արդեն ձեռք է բերել իսպանական TVE հեռուստաալիքը եւ շուտով կհեռարձակի: Սկանդինավյան երկրներում ֆիլմը կհեռարձակվի «Սկանդինավիա» հեռուստաընկերության միջոցով:
Հիշեցնենք, որ այս ֆիլմը նկատահանվել էր նախորդ տարի ՀՀ պետբյուջեի հատկացումներով եւ պատմում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Անիի ու Արարատ լեռան մասին:
Վարչության պետի տեղեկացմամբ` «CNN» եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով շարունակվում է Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակների ցուցադրությունը: