ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՆՈՐՄՈՒԾՎԱԾ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 23.81%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 1 026 640 000 հատ սիգարետ, սիգար և սիգարիլլա: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած սույն ցուցանիշը կրճատվել է 320 840 000 հատով կամ 23.81%-ով: Ներմուծված սիգարետների համար գանձվել է 27 125 000 դոլար մաքսատուրք, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 5 839 000 դոլարով կամ 17.71%-ով: