Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆՈՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
27/07/2009 19:15
Կիսվել

ՆՈՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

«ԲԵ-ՎԻՏ» ընկերությունը, որը հիմնադրվել է այս տարվա սկզբին, արդեն շուկա է հանել իր «Հելիոտոն» արտադրանքը: Այն կենսաակտիվ հավելում է` հագեցած հարուստ վիտամիններով, ամինաթթուներով եւ հանքային նյութերով եւ ստացվում է բացառապես տեղական խաղողից: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին «ԲԵ-ՎԻՏ» ՍՊԸ մարկետինգի բաժնից, «Հելիոտոնն» արդեն հավանության է արժանացել հանրապետության անվանի բժիշկների կողմից, եւ ընկերության ղեկավարները ներկայումս աշխատում են այն հանրությանը ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

«Ցանկացած նոր արտադրանքի դեպքում բավականին դժվար է շուկա մտնելը եւ սպառողի վստահությանն արժանանալը, մանավանդ երբ խոսքը վերաբերում է դեղամիջոցներին: Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ մեր հասարակության մեջ դեռ մի տեսակ թերահավատություն կա հայրենական ապրանքների որակի նկատմամբ: Սակայն այս դեպքում հայրենականը ոչ թե թերություն է, այլ մեծ առավելություն, քանի որ «Հելիոտոնը» ստացվում է հայկական խաղողի ընտիր տեսակներից: Իսկ որ մեր խաղողն աշխարհում հավասարը չունի, կարծում ենք` բոլորը կհամաձայնեն»,- ասել է «ԲԵ-ՎԻՏ» ՍՊԸ-ի մարկետինգի գծով տնօրեն Վահե Թունյանը: Նա նաեւ ավելացրել է, որ ընկերությունը նախատեսում է «Հելիոտոնով» հացի եւ հյութերի արտադրություն իրականացնել: Արտադրանքով սկսել են հետաքրքրվել նաեւ Եվրոպայում, որտեղ բարձր են գնահատում բնական, էկոլոգիապես մաքուր նյութերը:

Ըստ Վ.Թունյանի` տնտեսական ճգնաժամը, ճիշտ է, որոշ չափով ազդում է ընկերության գործունեության վրա, սակայն իրենք լավատես են եւ վստահ, որ «Հելիոտոնը» կգտնի իր տեղը մեր շուկայում:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69