ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎՐԱ
ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում Ասիական զարգացման բանկի հետ` Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման նախագծի շուրջ: Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ բանկը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս արագ սկսել նախագծի իրականացման աշխատանքները: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը եւ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյան պետք է հստակեցնեն այն ճանապարհները, որոնք պետք է ընդլայնվեն ու դառնան առաջնակարգ: Դրանց շուրջ հողահատկացումներ առայժմ չպետք է լինեն: