Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
2009Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 34.9%-ՈՎ
31/07/2009 13:29
Կիսվել

2009Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 34.9%-ՈՎ

Այս տարվա երկրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է վարձակալության 3964 գործարք, որոնց 88%-ն` իրավաբանական անձանց կողմից:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, 2009թ. երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 34.9%-ով, իսկ 2008թ. երկրորդ եռամսյակի համեմատ` 25.4%-ով:

Այս տարվա երկրորդ եռամսյակում հանրապետությունում գրանցվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 233 բնակարանների, 142 անհատական բնակելի տների, 1473 հասարակական,  222 արտադրական նշանակության օբյեկտների, 1833 միավոր կամ 8352.41 հա հողերի եւ 61 ավտոտնակների վարձակալության գործարքներ: Այդ ընթացքում Երեւանում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ գրանցվել է վարձակալության 182 գործարք, որոնց քանակը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 3.5 անգամ, իսկ 2008թ.  երկրորդ եռամսյակի համեմատ` 67%-ով:

2009թ. երկրորդ եռամսյակում հանրապետությունում վարձակալվել է 8352.41 հա հող, որից 17.25 հա-ն` Երեւանում: Մարզերից առավել մեծ մակերեսով հողեր են վարձակալվել Արարատի մարզում:

Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է գրավադրման 3310 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակն առաջին եռամսյակի համեմատ  աճել է 40.3%-ով, իսկ 2008թ. երկրորդ եռամսյակի համեմատ` նվազել 57.7%-ով:

Գրավադրման գործարքներն առավելապես իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների`43.2%, առանձնատների` 23.4%, հասարակական նշանակության օբյեկտների` 14.% եւ հողերի` 13.6%, նկատմամբ: Երեւանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 1476 գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 34.4%-ով, իսկ 2008թ.  երկրորդ եռամսյակի  համեմատ նվազել` 53.4%-ով: Երկրորդ եռամսյակում հանրապետությունում գրավադրվել է 931.05 հա հող, որից 8.84 հա-ն` Երեւանում: Առավել մեծ մակերեսով հողեր են գրավադրվել Արմավիրի մարզում` 613.81 հա:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98