ԴԵՂԻՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻՆԵՐԸ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԱՐԳԵԼ ՀԱՏԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող մարդատար-տաքսի ավտոմոբիլները օգոստոսի 1-ից կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը: Ինչպես ՙ՚-ին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ` հաշվի առնելով տաքսի ծառայություն մատուցողների առաջարկությունը:
Նշենք, որ ներկայում հանրապետությունում գործում է տաքսի ծառայություն մատուցող լիցենզավորված 563 կազմակերպություն` 6792 մեքենայով, եւ 605 անհատ ձեռներեց: