Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱԹԵՆՔՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ  ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
31/07/2009 19:39
Կիսվել

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱԹԵՆՔՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 15-ին Աթենքում կմեկնարկի Կառավարման եւ գործարար խորհրդատվության Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովը,  իսկ այսօր  Զարգացման հայկական գործակալությունում տեղի է ունեցել համաժողովի շնորհանդեսը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Սեւծովյան առեւտրի եւ ներդրումային խթանման ծրագիրը: Զարգացման հայկական գործակալությունը ծրագրի համակարգողն է Հայաստանում:

Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին ՄԱԿ Զարգացման ծրագրից, այն ընկերությունները, որոնք գործում են կառավարման եւ գործարարության աջակցման ոլորտում,  համաժողովին մասնակցելու համար կարող են գրանցվել` ուղարկելով ընկերության նկարագիրը մինչեւ 2009թ-ի սեպտեմբերի 16-ը [email protected] էլեկտրոնային փոստով: Համաժողովին կարող են մասնակցել Հայաստանի, Ալբանիայի,  Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ընկերությւոնները:

Գրանցված ընկերությունները կարող են անհատական հանդիպումներ ունենալ, որոնք հնարավորություն կտան ձեռք բերել նոր գործընկերներ, ստեղծել պլատֆորմ` համատեղ ձեռնարկությունների քննարկման, նոու-հաուներ, ցանցային գործարքներ փոխանցելու նպատակով:

Սեւծովյան առեւտրի եւ ներդրումային խթանման ծրագիրը բացառիկ նախաձեռնություն է եւ համատեղ համաֆինանսավորվում է Հունաստանի, Թուրքիայի, ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP) եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանի տնտեսական ինտեգրման գործընթացը համագործակցության անդամ երկրների հետ:

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32