ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 0.1%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների 2009թ. հունվար-հունիսին, հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների համաձայն, հանրապետություն են ժամանել 207 721 զբոսաշրջիկներ, 2008թ. նույն ժամանակաշրջանի 207 479 զբոսաշրջիկների դիմաց կամ աճի տեմպը կազմել է 100.1%: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 202774 մարդ կամ 2008թ. հունվար-հունիսի նկատմամբ կազմել է 98.4% (նվազել է 1.6 %-ով):