Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՄԵՆԱԼԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՌԱՎԵԼ ԹԱՆԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐ
03/08/2009 14:26
Կիսվել

ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՄԵՆԱԼԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՌԱՎԵԼ ԹԱՆԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐ

Փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը, որը մտնում է ալյումին և կավահող արտադրող աշխարհի խոշորագույն ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերության կազմի մեջ, արտադրական շահագործման հանձնեց անընդմեջ ձուլման ԱԲՊ-1600 ագրեգատը: Այժմ ձեռնարկությունում  գործում է 3 ագրեգատ, դրանք թողարկում են 6-8 միլիմետր հաստությամբ ալյումինի ժապավեն, որից ստանում են փայլաթեթեղ: Սրանք Fata Hunter ընկերության գլանման 2 գերժամանակակից հաստոցներ են և  ԱԲՊ-1600-ը,  որը ենթարկվել է լրջագույն արդիականացման:

ԱԲՊ-1600–ի թողարկման անհրաժեշտությունը ԱՐՄԵՆԱԼ-ում առաջացել է արտադրության ծավալների նշանակալի աճի հետ կապված: Ագրեգատի յուրահատկությունը` գլաններին հալված ալյումինի մատուցման նոր սկզբունքը, պայմանավորում է մետաղի առավել պլաստիկ կառուցվածքը, քան գերհաստոցների դեպքում: Այն փայլաթիթեղը, որը ստացվել է ԱԲՊ-1600–ի կիրառմամբ, առանձնանում է մեխանիկական այնպիսի հատկանիշներով, որոնք ապահովում են խոր դրոշմման բարձր որակը` ինքնաթիռային սննդի միանգամյա ալյումինե սպասքի պատրաստման համար:

«ԱԲՊ-1600–ի թողարկումը գործարանին թույլ կտա ոչ միայն հասնել նախագծային ցուցանիշներին, այլև հնարավորություն կստեղծի դուրս գալ նոր` առավել թանկ արտադրանքի շուկաներ: Բացի դրանից` ագրեգատի կայուն աշխատանքը հնարավորություն կստեղծի ժամանակին կատարել ծանրաբեռնվածությամբ շահագործվող գերհաստոցների տեխնիկական սպասարկումը և պլանային-կանխարգելիչ վերանորոգումը», – ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բորովիկը:

Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: 2009 թ. առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ն արտադրել է շուրջ 10 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 77%-ով ավել է անցած տարվա նույն ցուցանիշից: Գործարանում աշխատում է 670 մարդ:

Նշենք նաև, որ ՌՈՒՍԱԼ (www.rusal.ru)` ալյումինային բնագավառի համաշխարհային առաջատար, արտադրանքը արտահանվում է աշխարհի 70 երկրների պատվիրատուներին: Ընկերությանը բաժին է ընկնում ալյումինի համաշխարհային շուկայի շուրջ 12%-ը և կավահողի 15%-ը: Ընկերությունում աշխատում է 90 000 մարդ: ՌՈՒՍԱԼը ներկայացված է աշխարհի 19 երկրներում  5 մայրցամաքների վրա:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69