ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է, ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻՆՆ` ԱՃԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին 6 ամսիներին Հայաստանում կաթի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել են 9.6%-ով և կազմել 14 886.2 հազար լիտր:
Միևնույն ժամանակ կանթնամթերքի հիմնական տեսակների արտադրության ծավալներն աճել են:
Վերոնշյալ ժամանակահատվածում պանրի արտադրության ծավալներն կազմել են 8 157.9 տոննա և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճը կազմել է 0.5%:
Մածունի արտադրության ծավալներն աճել են 24.7%-ով և կազմել 1 238.5 տոննա:
Թթվասերի արտադրության ծավալներն աճել են 7.7%-ով և կազմել 1315.5 տոննա:
Կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 36.5%-ով և կազմել 397.5 տոննա: