ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն` 2009թ.-ի առաջին 6 ամսիների ընթացքում Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել են 24.1%-ով և կազմել 1 663 600 000 հատ:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Բիզնես 24»-ը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներմուծված սիգարետների քանակը կրճատվել է 23.81%-ով և կազմել 1 026 640 000 հատ:
Համադրելով տվյալները պարզ է դառնում, որ արտասահմանյան սիգարետների ներմուծման ծավալների կրճատմանն համընթաց աճել են տեղական սիգարետների արտադրության ծավալները: Փաստորեն 2009թ.-ի առաջին կիսամյակում հայ ծխողների մի զգալի զանգված սկսել է ծխել տեղական արտադրության սիգարետներ: