«ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ն ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ գործադիրը ստեղծել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն եւ սահմանել դրա կանոնադրական կապիտալը, իսկ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել տրանսպորտի եւ կապի նախարարությանը։ Նորաստեղծ ՓԲԸ-ն պետք է իրականացնի Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ բոլոր տեսակի վարկային միջոցների ստացումը։