ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ՈՒՄ ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղիունեցած նիստի ընթացքում հավանության է արժանացել «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի կարգավորման առարկան օրենքով սահմանված ստուգումների եւ չափագրումների արդյունավետության բարձրացումն է եւ հարկային տեսչությունների կողմից գործնականում ծագած խնդիրների առնչությամբ արագ արձագանքման ապահովումը։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում կբարձրանա ընթացիկ հարկային հսկողության կարեւորագույն գործիքի` չափագրման կիրառման արդյունավետությունը։ ՀՀ վարչապետն այս առնչությամբ կարծիք է հայտնել, որ այս հարցի շուրջ ԱԺ-ում կարող է լուրջ բանավեճ ծավալվել, եւ ՊԵԿ խնդիրն է ծանրակշիռ փաստարկներով հիմնավորել որոշումների կայացման ապակենտրոնացման անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի տարածքային հարկային մարմինների պատասխանատվությունը։