ԵՐԵՎԱՆԻ ՎԱՃԱՌԱԿԵՏԵՐՈՒՄ ԿՍՏՈՒԳՎԻ ԿՇԵՌՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Նախատեսում է մայրաքաղաքի սննդի վաճառակետերում օգոստոսի վերջին կատարել շրջայցեր կշեռքների աշխատանքը ստուգելու նպատակով:
Այսօր Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին շրջանում սպառողներից բազմաթիվ դիմումներ եւ հեռախոսազանգեր են ստացվել` կապված թերակշռումների հետ. «բազմաթիվ վաճառակետերում գտնվող կշեռքները թերակշռում են, եւ մարդիկ հայտնվում են անհարմար վիճակում»: Նրա խոսքով` վաճառակետերի կշեռքները պետք է 6 ամիսը մեկ չափաստուգում անցնեն, որից հետո վաճառողները պարտավոր են փաստաթուղթը փակցնել կշեռքների վրա, որպեսզի սպառողների համար պարզ լինի, թե վերջին անգամ երբ է ստուգվել կշեռքը: Մինչ ստուգայցեր սկսելը եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր վաճառողներին, որ իրենց կշեռքները կարգի բերեն»,-ասաց Ա. Պողոսյանը: Նրա խոսքով, անհարժեշտ է նաեւ վաճառակետերում տեղադրել տեսախցիկ եւ վերստուգիչ կշեռք: Ստուգումների արդյունքում զգուշացումից բացի նաեւ կիրառվելու են պատժամիջոցներ: Ա. Պողոսյանը հավաստիացրեց, որ վաճառակետեր այցելությունները պարբերական բնույթ են կրելու: