300 ՄԼՆ ԴՐԱՄԻՑ ԱՎԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐԿՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 3 ՏԱՐՈՎ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԱԱՀ ՎՃԱՐՈՒՄԻՑ
Կառավարությունը շարունակում է իր այն ծրագիրն, ըստ որի` ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց առաջին հայտը, որով 300 մլն դրամ եւ ավելի արժեքով ներդրումային ծրագիր իրականացնող, սարքեր եւ սարքավորումներ ներկրող ընկերությունը մինչեւ 3 տարով ազատվում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վճարումից:
Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ներկա դրությամբ քննարկվում են մի շարք նման հայտեր: Դրանց հավանություն տալիս կառավարությունը հիմնվում է 10 հիմնական չափորոշիչների վրա` գնահատելով ներկայացված ծրագրերի իրատեսականությունը եւ հեռանկարները, ռիսկայնության մակարդակը, տնտեսության վրա հնարավոր մուլտիպլիկացիոն ազդեցությունը, անձնակազմի որակավորումը, զբաղվածության ընդլայնումը, նորարարական եւ մրցակցային առավելությունները, արտահանման ուղղվածությունը կամ ներկրման փոխարինումը, պատշաճ մարկետինգային քաղաքականությունը, վարկային դրական եւ գործունեության հաջող պատմությունները, համաֆինանսավորման աղբյուրների առկայությունը: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց առաջին հայտը, որով 300 մլն դրամ եւ ավելի արժեքով ներդրումային ծրագիր իրականացնող, սարքեր եւ սարքավորումներ ներկրող «Նատ-Ֆուդ» ընկերությունը մինչեւ 3 տարով ազատվում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վճարումից: