Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏՄՊՊՀ – ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՆ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ
07/08/2009 16:18
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՆ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ

ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովը բենզինի իրացման շուկայում հունիսին վարույթ էր հարուցել, որի համար հիմք էր հանդիսացել «CPS» ապրանքանշանով բենզալցակայաններում (պատկանում են շուկայում տվյալ ժամանակատվածում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությանը) բենզինի մարածախ գների բարձրացման փաստը: «Քաղ Պետրոլ Սերվիսը» մինչ այդ Հանձնաժողովին գրությամբ տեղեկացրել էր, որ այլեւս բենզինի իրացմամբ չի զբաղվում, եւ շուկայում սկսել է գործել նոր` «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը: Վարույթի արդյունքում պարզվել է, որ բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղ Պետրոլ Սերվիսը» 2009 թ. առաջին կիսամյակում մանրածախ իրացում չի իրականացրել, իսկ մեծածախ իրացման գները չեն փոփոխվել (պետական գնումների մատակարարումն էլ մեծածախ իրացմամբ է ապահովել): Ապրիլից շուկա մուտք գործած «Սիթի Պետրոլ Գրուպը» գերիշխողների ռեեստրում գրանցված չէ: 2009 թ. հունիսի 15-ին այս ընկերության մոտ բարձրացել են բենզինի մանրածախ իրացման գները, ինչի արդյունքում ավելացել է ընկերության շահույթը: Եվ չնայած այն հանգամանքին, որ նշված ընկերությունների հիմնադիրը եղել է միեւնույն անձը, 2009 թ. ապրիլի մեկից փոխվել է դրանցից մեկի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը, հետեւաբար այդ երկու ընկերությունները, ըստ օրենսդրության, չեն հանդիսանում անձանց խումբ: Այդպիսով, ուսումնասիրության արդյունքում օրենքի խախտման բավարար հիմքեր չեն հայտնաբերվել: Որոշում է կայացվել բենզինի շուկայի կառուցվածքն ուսումնասիրել այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90