Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
07/08/2009 18:19
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

«Beeline» ապրանքանիշով հանդես եկող «ԱրմենՏել» ՓԲԸ-ն եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը եւ «Beeline»-ի հաճախորդների բավարարվածության բարձրացմանը:

Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք  միջոցառումներ, որոնց արդյունքում «ԱրմենՏել»-ը կստանա անկախ փորձագիտական տեղեկատվություն իր հաճախորդների բավարարվածության մասին, կկարողանա գնահատել իր գործունեությունը սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից: Կողմերը համաձայնվեցին նաեւ ծավալել հեռահաղարդակցության ոլորտի իրավական դաշտի բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներ:

«Ավանդաբար սպառողների իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունները դիտարկվել են որպես բարիկադի մի կողմում գտնվողներ, իսկ բիզնեսը` մյուս կողմում: Իրականում մենք ունենք ընդհանուր նպատակ: Մենք ուզում ենք, որ մեր հաճախորդը բավարարված լինի»,-ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքով` «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն հեղինակավոր կազմակերպություն է, որն ունի բազմաթիվ նվաճումներ իր ոլորտում: «Մենք լավատես ենք մեր համագործակցության վերաբերյալ: Այս ՀԿ-ի հետ համագործակցելով` «ՍրմենՏել»-ը սկսում է սպասարկման որակի բարելավման  ծրագրի երկրորդ փուլը »,- ասաց նա:

Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար  Եղոյանի` հայաստանյան ընկերությունները դեռ նոր են սկսում համագործակցել հասարակական սեկտորի հետ, եւ «ԱրմենՏել»-ն այդ իմաստով խոշոր բիզնեսի առաջին շարքերում է: Ա. Եղոյանը վստահություն հայտնեց, որ այս գործընկերությունը ոչ միայն իրական օգուտ կտա սպառողին, այլեւ կդառնա հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր սեկտորի համատեղ աշխատանքի որոշակի մոդել:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32