Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԱՅՍ ՏԱՐԻ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է 10-20%-ՈՎ
10/08/2009 17:03
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է 10-20%-ՈՎ

Ջերմուկում, որտեղ բնակիչների թիվը շուրջ 6500 է, այս տարի հանգստացողների թիվը մոտ 15-20 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ցուցանիշին: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողներիի հետ զրույցում նշեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը` դա բացատրելով ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, այնպես էլ եղանակով: Ճգնաժամի պատճառով, ըստ նրա, գրեթե չեն կրճատվել այստեղ իրականացվելիք ծրագրերը: Որոշակիորեն տուժել է շինարարությունը, սակայն արդեն նկատվում են կայունացման միտումներ:

Քաղաքապետը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Ջերմուկում հանգստանալը շատ թանկ արժե: «Մեր գնային քաղաքականությունն այնպիսին է, որ կան սկսած ամենացածրից մինչեւ ամենաբարձր գներ: Ունենք առողջարաններ, որտեղ կան 5 հազար դրամից մինչեւ 25-30 հազար դրամի առաջարկներ: Մյուս կողմից` լյուքս համարներ կան մինչեւ 90 հազար դրամ արժեքով»,-ասաց նա` ընդգծելով, որ կան 15 հազար դրամ արժեքով եռօրյա փաթեթներ, որոնք ներառում են նաեւ սնունդը:

Ըստ նրա` քաղաքում զբաղվածության խնդիրը լուծված է գրեթե 90 տոկոսով: Առողջարաններում աշխատանքը հիմնականում սեզոնային է, սակայն Վ. Հովհաննիսյանը միաժամանակ նաեւ նշում է, որ Ջերմուկի 7 խոշոր առողջարաններից 5-ն արդեն գործում են շուրջտարյա:

Ճոպանուղին, նրա դիտարկմամբ, որոշակիորեն ավելացրել է Ջերմուկի գրավչությունը, սակայն դեռ աշխատանքներ կան այդ ուղղությամբ իրականացնելու: 2 դահուկուղիները, նրա խոսքով, կառուցված են միջազգային չափանիշերին համապատասխան` 1400 եւ 1350 մ երկարությամբ, սակայն այս տարի այնքան էլ լավ չեն ծառայել իրենց բուն նպատակին այն առումով, որ ձյունն այս տարի քիչ է եղել, տեղացածն էլ արագ հալվել է:

Նպատակը` Ջերմուկը դարձնել շախմատային քաղաք, ըստ Վ. Հովհաննիսյանի, պետք է իրագործվի մի շարք աշխատանքների արդյունքում, դեռ պետք է կատարելագործվի սպասարկման ոլորտը, խորհրդային տարիներին կառուցված առողջարանները պետք է վերափոխվեն, նաեւ  կառուցապատման աշխատանքներ պետք է իրականացվեն: «Ջերմուկի հանքային ջուրը չի զիջում աշխարհի լավագույն ջրերին»,-համոզմունք հայտնեց նա:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91