Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
GTZ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐ ԱԼԲԵՐՏ ԳԻՐՆԴԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ
25/08/2009 11:28
Կիսվել

GTZ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐ ԱԼԲԵՐՏ ԳԻՐՆԴԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Գերմանական GTZ ընկերությունը Հարավային Կովկասում իրականացնում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային համագործակցությունը և նրանց ինտեգրացումը խթանելու ծրագիր, որի հայաստանյան կոորդինատոր Ալբերտ Գիրնդը օգոստոսի 20-ին այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։ Պարոն Գիրնդը նախ ներկայացրեց ծրագրի նպատակը՝ մասնավոր սեկտորի ու մրցակցության քաղաքականության զարգացում և արտահանման խթանում։ Ծրագրի առաջնային անելիքներից է նաև օրենսդրության բարեփոխումների նպատակով հատուկ դասընթացների կազմակերպումը։ Ծրագիրը ստեղծվել է 2008-ին, առաջին փուլը 2-3 տարի է, իսկ ընդհանուր առմամբ՝ 6 տարի։

ՀՀ ԱԱՊ տնօրեն Արայիկ Վարդանյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Պալատի գործառույթները, արտաքին կապերը և խնդրին առնչվող մասով՝ Պալատի պատրաստակամությունը Կովկասյան երկրների հետ գործակցությունը զարգացնել (Վրաստանի Պալատի հետ առանձնապես խնդիրներ չկան, իսկ Ադրբեջանը և Թուրքիան անպատասխան են թողնում հայկական կողմի առաջարկությունները)։

Ալբերտ Գիրնդը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-14-ը Գերմանիայում կազմակերպվելու է միջազգային Անուգա ցուցահանդեսը և ակնկալվում է ՀՀ ԱԱՊ-ի աջակցությունը հայ գործարարների մասնակցությունը այդ ցուցահանդեսին ակտիվացնելու նպատակով։

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը աջակցելու է մասնակիցներին զբաղեցնող տարածքի գումարի վճարելով, իսկ մնացյալը հոգում է մասնակիցը։

Հյուրի խնդրանքով Արայիկ Վարդանյանը ներկայացրեց ՀՀ ԱԱՊ-ի ցուցահանդես տոնավաճառների և բիզնես ֆորումների կազմակերպման ծրագրերը՝ մասնավորապես շեշտելով  տարվա ամենամեծ տնտեսական իրադարձության Պանարմենիան Էքսպոյի նշանակությունն ու նախապատրաստական աշխատանքները։

ՀՀ ԱԱՊ արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը, անդրադառնալով արտահանման խթանման ու զարգացման պրոբլեմին, պարոն Գիրնդը առաջարկեց համատեղ ուժերով պատրաստել և հրապարակել Հայաստանի արտահանման ծավալուն կատալոգ, որը լուրջ գործոն կարող է դառնալ հայ գործարարին արտերկրում պատշաճորեն ներկայացնելու համար։ Պարոն Ամիրյանի կարծիքով՝ բիզնեսը սկսվում է նախ ճշգրիտ և լիարժեք ինֆորմացիայից։

Երկուստեք ձեռք բերվեց պայմանավորվածություն ավելի սերտացնելու կապերը և համագործակցության այլ եզրեր գտնելու։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90