Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՏՄՊՊՀ – ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՅՔՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ ՀԱՐՑՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
31/08/2009 17:12
Կիսվել

ՏՄՊՊՀ – ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՅՔՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ ՀԱՐՑՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովն իր պաշտոնական վեբ-կայքի միջոցով հանրության շրջանում անցկացնում է հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստում է մրցակցային օրենսդրության բարեփոխումներ, որում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի»  (leniency programme) կիրառումը: Այն պատասխանատվությունը մեղմացնող ներման (կամ համաներման) համակարգ է, որը կարող է կիրառվել հակամրցակցային համաձայնությունների մեջ մտած այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք հակամրցակցային համաձայնության կայացման փաստի մասին կամավոր կտեղեկացնեն պաշտոնական մարմնին (տվյալ դեպքում` Հանձնաժողովին) եւ կտրամադրեն համաձայնության կայացման վերաբերյալ փաստեր: Փորձագետները միաժամանակ առաջարկում են բարձրացնել հակամրցակցային համաձայնությունների համար սահմանված տուգանքի չափը. ներկայումս գործող` խախտումը թույլ տված ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի փոխարեն մինչեւ 10 տոկոս, ինչպես եվրոպական զարգացած երկրներում է: Փորձագետների կարծիքով, հանդուրժողականության սկզբունքի կիրառումը կմեծացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հնարավորությունները, տնտեսվարողներին զերծ կպահի խախտումների դիմելու գայթակղությունից: Վիճակագրությունը ցույց է տվել, որ բոլոր այն երկրներում, որտեղ այս սկզբունքը կիրառվում է, հակամրցակցային համաձայնությունների 80 տոկոսից ավելին բացահայտվել է այս եղանակով: Այս գաղափարի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովը նպատակ ունի պարզել հանրության եւ մասնագիտացված շրջանակների չմիջնորդավորված տեսակետները:

Հարցման արդյունքների պատկերն առավել օբյեկտիվ կլինի, եթե հնարավորինս շատ մարդ մանսակցի ու հայտնի իր տեսակետը: Ուստի խնդրում ենք ակտիվորեն մասնակցել հարցմանը, այցելել www.competition.am (http://competition.am/index.php?menu=287&lng=1) վեբ-կայք եւ պատասխանել հետեւյալ հարցերին.

1.    Ձեր կարծիքով հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչ:
2.    Ձեր կարծիքով որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանում:
3.    Ձեր կարծիքով տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո` որքա՞ն:
 
Հարցումն սկսվում է այսօր, կտեւի 15 օր` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Այնուհետեւ կամփոփվեն արդյունքները, կհրապարակվեն եւ անհրաժեշտության դեպքում կտրվեն մեկնաբանություններ ու պարզաբանումներ:

Ձեր տեսակետները կարող եք հայտնել ինչպես կայքում լրացնելով պատասխանները (պատասխանից առաջ նշելով յուրաքանչյուր հարցի համարը), այնպես էլ ուղղակիորեն [email protected] հասցեին համապատասխան նամակ ուղարկելով: Ձեր տեսակետը շատ կարեւոր է:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69