
ՉՆԱՅԱԾ ՃԳՆԱԺԱՄԻՆ` ԱՅՍ ՏԱՐՎԱ ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
Չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին` այս տարի դպրոցաշինության ոլորտին վերաբերող բոլոր ծրագրերը կատարվել են ամբողջությամբ: Դպրոցաշինությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Սեպտեմբերի 1-ին հանրապետությունում իր դռներն է բացում հիմնանորոգված կամ նորակառույց մոտ 80 դպրոց: Ներկայում շարունակվում է եւս 140 դպրոցի վերանորոգման աշխատանքները, որոնք կտարվեն դասերին զուգահեռ եւ կավարտվեն այս կամ հաջորդ տարի:
Քաղաքաշինության նախարարությունը ուսումնասիրել է հանրապետության բոլոր դպրոցները եւ առաջիկա 1ամսում կառավարությանը կներկայացնի առաջարկներ հիմնանորոգման կամ վերակառուցման դպրոցների ցանկը: