Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
2009Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 10.6%-ՈՎ
01/09/2009 14:43
Կիսվել

2009Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 10.6%-ՈՎ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 4571.4 հազար տոննա, 2008թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած բեռնափոխադրումների ծավալը նվազել է 10.6%-ով: Հուլիս ամսին (հունիսի հետ համեմատած) բեռնափոխադրումների ծավալն աճել է 3.3%-ով:

Վերոնշյալ ժամանակահատվածում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը 1393.3 հազար տոննա, ինչը անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցնիշին զիջում է 10.9%-ով: Անցած հուլիս ամսվա ընթացքում (հունիսի նկատմամբ) երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն աճել է 2.1%-ով: Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմում է ընդհանուր բեռնափոխադրումների 30.5%-ը:

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 9.1%-ով և կազմել 2475.1 հազար տոննա: Հուլիս ամսվա ընթացքում (հունիսի համեմատ) արձանագրվել է 2.3%-ոց աճ: Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը կազմում է ընդհանուր բեռնափոխադրումների ծավալի 54.1%-ը:

Օդային բեռնափոխադրումների ծավալը 2009թ.-ի առաջին 7 ամսիների ընթացքում կազմել է 4.7 հազար տոննա: 2008թ.-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ համեմատած այս տարի օդային բեռնափոխադրումների ծավալը նվազել է 19%-ով:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58