Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
GTZ-Ը ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆԸ
01/09/2009 15:46
Կիսվել

GTZ-Ը ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆԸ

Ազգային Ժողովից տեղեկացնում են, որ այսօր`սեպտեմբերի 1-ին, խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով էին այցելել Գերմանական տեխնիկական  համագործակցության ընկերության (GTZ-ի) ծրագրերի տնօրեն Ջեյմս Մակբեթ Ֆորբսը եւ Հայաստանում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մելանի Մոլթմանը` հանձնաժողովի պատգամավորներին եւ աշխատակազմին համակարգչային տեխնիկա տրամադրելու նպատակով: 

Գերմանական տեխնիկակական համագործակցության ընկերության ներկայացուցիչներին ողջունեց եւ Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ  Ազգային ժողովի անունից աջակցության համար շնորհակալություն հայտնեց խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա նկատեց, որ 2008 թ.-ին ստորագրված` խորհրդարանի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող  ծրագրերը, ինչպես նաեւ GTZ-ի  բոլոր նախաձեռնությունները Հայաստանում հաջողված են ու արդյունավետ:  Նա հույս հայտնեց, որ Ազգային ժողովի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա եւ փոխանցեց խորհրդարանի պատրաստակամությունը այն էլ ավելի զարգացնելու համար: 

ԱԺ ‎ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւս  շնորհակալություն հայտնեց  տեխնիկական օժանդակության համար եւ ընդգծեց, որ գերմանական կազմակերպության հետ հանձնաժողովը համատեղ աշխատանքի արդյունավետ փորձ ունի: Որպես համագործակցության  լավ օրինակ նա մատնանշեց «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքը, որի կիրառման երկու տարիների ընթացքում  փոփոխություն որեւէ  առաջարկ չի ստացվել` չնայած օրենքի կարգավորման լայն դաշտին: ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը համագործակցության ծրագիրը խոստումնալից գնահատելով` առաջարկեց   հաջորդ փուլերում մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված  միջոցառումներ եւս իրականացնել: 
  
Տկն. Մելանի Մոլթմանը զրույցի ընթացքում ընդգծեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթների կարեւորությունը`  հատկապես բյուջեի նկատմամբ վերահսկողությունը, եւ այն լավագույնս իրականացնելու համար  աջակցելու պատրաստակամություն   հայտնեց: 

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58