
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՆՈՒ ԵՎ ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՕՂՈՒՆԸ ԵՎ ՇԱՄՊԱՅՆԻՆԸ` ՆՎԱԶԵԼ
ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գինու արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել են 9.9%-ով և կազմել 1789.5 հազար լիտր:
Միևնույն ժամանակահատվածում օղու արտադրության ծավալները նվազել են 3.4%-ով և կազմել 6352.2 լիտր, շամպայն գինիների արտադրության ծավալներն նվազել են 7.2%-ով և կազմել 93.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալներն աճել են 4.5%-ով և կազմել 6232.1 հազար լիտր:
Հիշեցնենք, որ ճգնաժամի պատճառով ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում ամենաշատը`2 անգամ, կրճատվել է Հայկական կոնյակի արտադրության ծավալը: