ՊԵԿ-Ը ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Պետական եկամուտների կոմիտեն սահմանափակում է հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների դիմաց բոնուսների տրամադրումը: Հարկային մի շարք բաժիններում կտրոններով ներկայացած քաղաքացիներին պատասխանում են, թե 40 հազար դրամից ավելի դեպքում առայժմ բոնուսներ այլեւս չեն տրամադրվում:
Հիշեցնենք, որ քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոնները պահանջելու քանակն ավելացնելու, այդպիսով նաեւ` տնտեսվարող սուբյկետների շրջանառության ստվերի կրճատման նպատակով ՊԵԿ-ը, բացի կտրոնների ութանիշ թվերի խաղարկությունից, ներդրել է նաեւ բոնուսային համակարգ, երբ կոնկրետ թվով ՀԴՄ կտրոնների դիմաց սահմանված համապատասխան չափով ֆիքսված գործարքի դեպքում տրամադրվում են բոնուսներ 2500-ից մինչեւ 200 հազար դրամ:
Պետական եկամուտների կոմիտեից դեռեւս այս մասին պաշտոնապես ոչինչ չի հայտարարում: