
ՀԲ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը հաստատել է ՀԲ աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների գնման մրցույթների արդյունքները։ Հաղթող են ճանաչվել «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ-ն, «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ն եւ «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ծրագրի իրականացման արժեքների եւ ժամկետների վերաբերյալ որոշ մտահոգություն է արտահայտել ՀՀ ՎՊ նախագահը։ Վարչապետը հանձնարարել է նրա առաջարկությունները քննության առնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում եւ կայացնել փաստարկված որոշում։