Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
«ՆԱԻՐԻՏ»-Ը «Armenia EXPO 2009»-ԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
03/09/2009 18:12
Կիսվել

«ՆԱԻՐԻՏ»-Ը «Armenia EXPO 2009»-ԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Նաիրիտ» գործարանը կմասանակցի սեպտեմբերի 4-9-ը Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Armenia EXPO 2009» տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին գործարանի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, ընկերության մասնակցության հիմնական նպատակն է` ներկայացնել ընկերության արտադրանքը, ինչպես նաեւ ձեռքբերումներն ու հնարավորությունները:
«Armenia EXPO 2009» ցուցահանդեսի հյուրերը եւ մասնագետները կծանոթանան ընկերության հիմնական արտադրատեսկներին` քլորոպրենային կաուչուկին եւ լատեքսներին, որոնք լայն ճանաչում ունեն աշխարհի շատ երկրներում եւ լայնորեն կիրառվում են սեպաձեւ փոկերի, փոխակրիչային ժապավենների, ռեզինե խողովակների, մեղմիչների ռետինե գործվածքների, խցանիչ միջադիրների, մալուխների պաշտպանիչ պատյանի եւ այլ  արտադրություններում:

«Նաիրիտ»-ի արտադրանքն առանձնանում է պահպանման գերազանց կայունությամբ, ինչպես նաեւ մշակման ընթացքում կանխատեսելիությամբ, ինչով էլ պայմանավորված է դրանց մրցունակությունը եւ պահանջարկը աշխարհի համարյա բոլոր տարածաշրջաններում:

Ընկերությունն արտադրում է նաեւ այլ քիմիական ապրանքատեսակներ` կարբինոլի օշարակ, լաք-էթինոլ, նատրիումի հիպոքլորիդ, կաուստիկ սոդա, աղաթթու եւ այլ:

Աշխատանքներ են տարվում կարբոնաթթուների (քացախաթթու, մրջնաթթու, պրոպիոնային թթու) եւ ռեզինատեխնիկական իրերի արտադրությունների վերականգնման ուղղությամբ:

Գործարանը «Armenia EXPO 2009»-ին մասնակցությունը գնահատում է որպես լավ հնարավորություն` համապատասխան շահագրգիռ ընկերությունների հետ համագործակցության եզրեր գտնելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, իր արտադրատեսակների եւ ծառայությունների իրացման փոխշահավետ պայմանագրեր կնքելու առումով:

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81