Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 6 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
04/09/2009 19:04
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 6 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Կառավարությունն արդեն պետական երաշխիքներ է տրամադրել 6 կառուցապատողների` «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ին, «Հերմեկ», «Լեւոն Ամիրխանյան», «Մ.Գ.-Հաուզինգ» ՍՊԸ-ներին, «Վահե Հարությունյան» ԱՁ-ին եւ «ԱՎՈ  Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն-ին: Դրա արդյունքում հայաստանյան առեւտրային բաներից այս ընկերություններին տրամադրվել է ընդհանուր առմամբ 12 մլն դոլարի վարկ, որով կառուցվելու է մոտ 116 000 քմ տարածք բնակֆոնդ: Այսօր այս մասին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետի օգնական, տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ում տեղեկացմամբ` կա քննարկման եւս մի քանի ծրագիր մոտ 5 մլն դոլար արժողությամբ. գործընթացը շարունակվում է: Պետական երաշխիք ստացողները պետք է համապատասխանեն մի շարք չափորոշիչների` պետք է ունենան իրենց բազմաբնակարան շենքերի ավարտվածության առնվազն 50 տոկոս աստիճան: Կառուցապատողը պետք է համապատասխան առեւտրային բանկի հետ ինքը վարի բանակցություններ, քանզի բանկն ինքը պետք է գնահատի ծրագրի ռիսկը, հասկանա, որ կառուցապատողն ինքն ի վիճակի է ավարտին հասցնել շինարարությունը եւ վաճառել բնակարանները, եւ տա համաձայնություն, որ նա պատրաստ է կառուցապատողին տրամադրել վարկային ռեսուրսներ պետական երաշխիքի ներքո: Կառավարությունը երաշխիքները տրամադրում է միայն մայր գումարի մասով, իսկ տոկոսների ռիսկը բանկինն է: Փաստացի ծրագիրը գնահատում է բանկը եւ տալիս իր համաձայնությունը, որ նա պատրաստ է պետական երաշխիքի ներքո միջոցներ տրամադրել կազմակերպությանը: Ընկերությունը ենթարկվում է մանրակրկիտ զննման, եւ եթե ընկերությունն ունի վարկային լուրջ պարտավորություններ, հարկային պարտավորություններ պետության հանդեպ, ապա նման ընկերություններին պետական երաշխիք չի տրամադրվում:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69