Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԻՏՁՄ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ Եվ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԼՄ-ՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԸ
07/09/2009 16:00
Կիսվել

ԻՏՁՄ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ Եվ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԼՄ-ՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԸ

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»-ը (ԻՏՁՄ) հայտարարում է «Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ում» մրցույթը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթի նպատակն է խթանել Հայաստանում ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի աջաջընթացի, նորույթների վերաբերյալ, խորացնել ՏՀՏ թեմաներով ստեղծագործող լրագրողների հմտությունները: Սահմանված են 9 անվանակարգեր` «Լավագույն հոդված», «Լավագույն հարցազրույց», «Լավագույն ռադիոռեպորտաժ», «Լավագույն հեռուստառեպորտաժ», «Լավագույն ռադիոհաղորդում», «Լավագույն հեռուստահաղորդում», «Լավագույն ֆոտոռեպորտաժ», «Լավագույն պամֆլետ», ինչպես նաեւ «DigiTec 2009 ցուցահանդեսի լավագույն լուսաբանում»: Բոլոր անվանակարգերի առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար նախատեսված են դրամական պարգեւներ: Առաջինից ութերորդ անվանակարգերում ներկայացվող նյութերը պետք է հրապարակված լինեն 2009թ-ի հունվաիրի 1-ից մինչեւ 2009թ-ի դեկտեմբերի 1-ը: Նյութերը ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է: «DigiTec 2009 ցուցահանդեսի լավագույն լուսաբանում» անվնակարգի նյութերը պետք է հրապարակված լինեն 2009թ-ի հունվարի 1-ից մինչեւ 2009թ-ի սեպտեմբերի 31-ը: Ներկայացնելու վերջնաժամկետն ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ն է: Կ. Վարդանյանը, կարեւորելով նման մրցույթների կազմակերպումը, նշեց, որ այն խրախուսում է, որ զանգվածային լրատվամիջոցներն ավելի հաճախ եւ հանգամանալից անդրադառնան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին` հասարակությանը ներկայացնելով կատարված աշխատանքներն ու առաջընթացը:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91