ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն երեկ` սեպտեմբերի 7-ին, ընդունել է Եվրամիության «Թվինինգ» ծրագրի պատվիրակությանը` մրցակցության հարցերով փորձագետ Մասիմելյանո Գանդիին, փարձագետ Էրիկ Թոնոնին եւ տեղական փորձագետ Իրինա Օհանյանին: Նրանք Հայաստանում են` ծրագրի նկարագիրը պատրաստելու համար:
ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է սերտ համագործակցություն Եվրամիության անդամ երկրներից մեկի մրցակցային մարմնի հետ:
Այսօրվա հանդիպանը քննարկվեցին պարզաբանման կարիք ունեցող մի շարք խնդիրներ, մասնավորապես` համագործակցության տարբեր ծրագրերի շրջանակներում ստացվող տեխնիկական աջակցությունների տեսակների եւ ուղղությունների կրկնությունների բացառման առնչությամբ: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց նախատեսված ծրագրերի միջոցառումների համախմբման, ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը:
«Թվինինգի» շրջանակներում Հանձնաժողովի մասնագետներին խորհրդատվություն կտրամադրվի պետական օժանդակության ժամանակ մրցակցության կանոնների եւ մեխանիզմների ներդրման, դրանց հետագա կիրառման, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման եվրոպական առաջավոր փորձի վերաբերյալ, ինչպես նաեւ կկազմակերպվի Հանձնաժողովի աշխատակիցների վերապատրաստում: