ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT26093102 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 08/09/09
ՀՀ կենտրոնական բանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 08-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26093102 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 991 000 000 դրամ, այդ թվում` դիերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 2 791 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 100 000 000 դրամ:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը նույնպես կազմել է 100 000 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 2 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 6.3700%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 6.2297%:
Աճուրդին մասնակցել է 10 դիլեր: