Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՊԱՆԻԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
09/09/2009 17:43
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՊԱՆԻԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ

Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարի կազմել է 8 մլն դոլար, ինչը բավականին փոքր ցուցանիշ է: Սակայն կա տնտեսական կապերի ամրապնդման մեծ ներուժ, որի օգտագործման նպատակով այսօր Զարգացման հայկական գործակալությունում մեկնարկեց Հայաստան-Իսպանիա գործարար համաժողովը: Նպատակն է` նպաստել հայ եւ իսպանացի գործարարների անմիջական շփումների խթանմանն ու ընդլայնմանը` առավել արդյունավետ դարձնելով 2 երկրների միջեւ զարգացող տնտեսական կապերը, ինչպես նաեւ ծանոթացնել օտարերկրյա գործարարներին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում առկա ներդրումային հնարավորություններին:

Իսպանացի գործարարներն իրենք են ցանկություն հայտնել շփվել հայաստանյան գործարար շրջանակների հետ, ի դեմս Հայաստանի` նոր շուկա ձեռք բերել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով` Հայաստանում են եվրոպական բարձրակարգ արտադրություն եւ, մասնավորապես, շինարարական ծառայություններ ապահովող ընկերություններ, որոնց համար Հայաստանում, անկասկած, անելիք կգտնվի: Հանդիպումն առավելապես ծանոթանալու նպատակ ունի, ակնկալվում է, այդուհանդերձ, որ մի շարք ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:

Հայաստանն Իսպանիայից ներկրում է, առավելապես, կերամիկական սալիկներ, սնունդ, հատկապես` ծովային, արտահանում հանքահումքային արտադրատեսակներ: Այն ապրանքները, որոնք ՀՀ-ն արտահանում է ԵՄ,  անկասկած, Իսպանիայում եւս պահանջարկ կվայելեն:

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանի խոսքով` այցին մասնակցում են հիմնականում շինարարության, էներգետիկայի, զբոսաշրջության, արդյունաբերության, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թափոնների վերամշակման, վերականգնվող էներգիայի եւ մի շարք այլ ոլորտներում գործող ընկերություններ: Այս փուլում ներդրումային ծրագրեր դեռ չեն քննարկվելու: Ակնկալվում է, որ մի շարք համատեղ ծրագրեր սկիզբ կառնեն այս հանդիպումների արդյունքում:

Համաժողովի բացման հիմնական արարողության ժամանակ Իսպանիայի Կաստելյոն նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Սալվադոր Մարտի Ուղետը եւ արտաքին առեւտրի բաժնի պետ Խոակին Անդրես Սանչեսը կարեւորեցին այս հանդիպումը` ընդգծելով, որ իրենք հավատում են այն հնարավորություններին, որը ստեղծում է իրենց համար հայկական շուկան: «Մենք այստեղ ենք` ավելացնելու մեր 2 երկրների միջեւ առկա ապրանքաշրջանառության ներկայիս ոչ այնքան մեծ ծավալները»,-ասաց Ս. Մարտի Ուղետը:

Բացման հիմնական արարողությունից հետո հայ եւ իսպանացի գործարարներն առանձին հանդիպումներ ունեցան միմյանց հետ, մանրամասն ներկայացրին իրենց ծառայությունները եւ արտադրանքները: Ամեն իսպանացի բիզնեսմենի համար հանդիպման ժամանակ ապահովվել է հայկական բիզնեսի 5-ից ավելի ներկայացուցիչ, որպեսզի երկխոսության ավելի մեծ հավանականություն լինի, եւ հանդիպման արդյունքում համատեղ ծրագրեր կյանքի կոչվեն: Իսպանական կողմը Հայաստանին առաջարկել է համագործակցել հատկապես ենթակառուցվածքների զարգացման մի շարք ծրագրերի շրջանակներում:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69