ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՑ ԿՍԿՍԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄԸ
Երեւանի կոնյակի գործարանն այս տարի շուրջ 1000 տոննայով ավելի խաղող կմթերի` շուրջ 32 հազար տոննա, քան նախորդ տարի: Գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ գինեհումքի մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին` Արմավիրի մասնաճյուղում, 18-ին` Այգավանի եւ 28-ին` Տավուշի մասնաճյուղում: Դրա համար գործարանը պատրաստ է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 4 մլրդ դրամ: Այն իր 5 հազար գործընկեր-խաղողագործների հետ կնքած պայմանագրերի համաձայն` խաղողի մեկ կգ-ն կգնի 120-130 դրամով: Մթերվելու են «Մսխալի», «Կանգուն», «Ռքածիթելի», «Գառան դմակ», «Ոսկեհատ», սպիտակ պտղահյութով սեւ կախեթի եւ «Բանանց» սորտերը: Դրանց դիմաց ԵԿԳ-ն Գյուղփոխբանկի մարզային մարզաճյուղերի միջոցով խաղողագործներին կվճարի 3-7 օրվա ընթացքում: