ՃԳՆԱԺԱՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործարկության մակարդակը 0.7 տոկոսով աճել է տարեսկզբի ցուցանիշի նկատմամբ: Գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ մարզերում, մասնավորապես, Շիրակում, Սյունիքում, Կոտայքում, Երեւանում: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը:
Այս խնդրի լուծմանը նպաստելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում այսօր նախարարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Դրա շրջանակներում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում գրացված գործազուրկների համար մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացներ պետք է իրականացվեն: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տրամդրելու է վերապատրաստման ծրագերի իրականացման եւ վերահսկման հետ կապված բոլոր ծախսերը: Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն գործզրկության առավել մեծ ցուցանիշ ունեցող մարզերում: Դասավանդվող մասնագիտությունների ցանկում ներառված են արհեստագործական, սպասարկման, գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները: