ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-15-ԻՆ` ՀՆԴԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանում հոկտեմբերի 7-15-ը կանցկացվի «Լավագույնը Հնդկաստանից» խորագրով հնդկական արտադրության ապրանքների ցուցահանդես-վաճառք: Կներկայացվեն բիժուտերիա, տրիկոտաժ, կաշվե իրեր, բուսաբուժությանն առնչվող պարագաներ, սննդամթերք, հագուստներ, ձեռքի աշխատաքներ, կահույք, կոշկեղեն, խոհանոցային սարքավորումներ եւ այլն: Սա այս տարվա արդեն 2-րդ նման ցուցահանդեսն է, քանի որ առաջինը մեծ հաջողություն է ունեցել: Հնդկաստանում ապրանքը շատ էժան է, ուստի Հայաստանում եւս դրանց գները գրավիչ են:
Հնդկական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը: