Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «2009Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ» ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
16/09/2009 16:14
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «2009Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ» ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում մասնակցել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի պատրաստած «2009թ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին։

Զեկույցում գնահատվել է Հայաստանի նորարարության կատարողականը տարբեր երկրների համեմատությամբ, կարեւորվել նորարարության առանձնահատուկ դերը գիտելիքահենք տնտեսության ձեւավորման գործընթացում։ Այն նպատակ ունի օժանդակել մասնավոր եւ հանրային հատվածների միջեւ ընդգրկուն քննարկումների կայացմանը եւ արդյունավետ նորարարական ազգային համակարգի ձեւավորմանը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նշել է. «Հետաքրքրական են այն օրինակները, որոնք զետեղված են զեկույցում եւ այն երկրների փորձը, որոնք հասել են հաջողության, եւ ամեն մի երկիր գտել է հաջողության հասնելու իր ուրույն բանաձեւը, թե ինչպես կարելի է խթանել նորարարությունը, ինչպես կարելի է ապահովել նորարարության եւ տնտեսության կապը, թե ինչ գործիքներով կարելի է կառուցել արտադրության եւ նորաստեղծության միջեւ համագործակցությունը, լրացնել այն բացը, որն այսօր առկա է մեր հանրապետությունում»։

Ըստ ՀՀ վարչապետի` չնայած համաշխարհային ճգնաժամի հարուցած հետեւանքներին` ՀՀ կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի պատվով հաղթահարի այս փորձությունը։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ զեկույցը տարբեր ծրագրերում կհանդիսանա լուրջ բարեփոխումների խթան։

08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81