ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 133 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ 97-ՐԴ-Ն Է
Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից թողարկվող 2009-2010թ.թ. Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 133 երկրների շարքում զբաղեցնում է 97-րդ տեղը: Այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը` ներկայացնելով «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009»-ը: Նրա խոսքով` չնայած այդ ցուցանիշին, մրցունակության տեսանկյունից Հայաստանը 2009թ-ին անցում է կատարել զարգացման որակապես նոր փուլ, որտեղ փոխվում է մրցակցության խթանիչների դերը: «Մրցունակության համեմատաբար լավ արդյունքներ գրանցվել են հիմնարար ոլորտներում: Հատկապես զգալի է առաջընթացը ենթակառույցների եւ մակրոտնտեսական կայունության առումով: Որոշակի հետընթաց է արձանագրվել ապրանքային շուկայի արդյունավետության եւ նորարարության ոլորտում»,- նշեց Մ. Հերգնյանը: