ՆՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով այդ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 54-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քանի որ խաղողագործությունը եւ գինեգործական արտադրությունը նշված նախարարության կողմից համակարգվող ոլորտներ են։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ եւ նույն հիմնավորմամբ գյուղատնտեսության նախարարությունը ճանաչվել է արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերում կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային հավելումների անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմին։