ԻՆՏԵՐՆԵՏԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի մի շարք ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում օպտիկամանրաթելքային մալուխ կանցկացվի: Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքը լրացուցիչ ինտերնետային կապով ապահովելու անհրաժեշտությամբ: Նշված քայլով հնարավորություն կտրվի «ՋԻ-ԷՆ-ՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ին` Հայաստան- Վրաստան մայրուղու երկայնքով հանրապետության տարածք մտցնել նոր օպտիկամանրաթելքային մալուխ, որը կբավարարի ինտերնետային կապի ինչպես առկա, այնպես էլ առաջիկա տարիներին սպասվող պահանջարկը, կբարելավվի մրցակցային միջավայրը տվյալ բնագավառում, ինչը կնպաստի ինտերնետային կապի ծառայությունների սակագների նվազմանը: Նախարարի գնահատմամբ` դա նաեւ դրական ազդեցություն կունենա Հայաստանում մատուցվող ծառայությունների որակի վրա: Գ. Սարգսյանն, ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցի, տեղեկացրեց նաեւ, որ այդ ընկերությունն ինտերնետի մատակարարման շուկայում կլինի առավելագույնը 18 ամսվա ընթացքում: