Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ. «ՌԻՍԿ ԿԱ, ՈՐ ԽԵԼՔՆԵՐՍ ՉԻ ԿՏՐԻ…»
17/09/2009 19:05
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ. «ՌԻՍԿ ԿԱ, ՈՐ ԽԵԼՔՆԵՐՍ ՉԻ ԿՏՐԻ…»

ՀՀ կառավարությունը փորձոմ է հոգալ այն մասին, որ Հայաստանում գործող մոտ 20 տեսչական մարմիններն այլեւս զզվեցնելու չափ չհոգնեցնեն տնտեսվարող սուբյեկտներին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագորղների հետ հանդիպմանը խոստովանեց, որ այս ոլորտում բազմաթիվ են խնդիրները: Տնտեսվարողները հաճախ են բողոքում տեսչական հաճախակի, չհամակարգված ստուգումներից եւ անհարգալից վերաբերմունքից, նրանց բողոքարկման մեխանիզմներն արագ չեն, բողոքները` ոչ լսելի: Հաճախ տեսուչը տուգանք է գրում, որի մասին բողոքարկել էլ հնարավոր չէ: «Իմ բարեկամն էլ է տուգանք տալիս, բայց թե ով է նշանակել այդ տուգանքը, չի ասում»,-ասաց նա: Շատ դեպքերում կրկնվում են տարբեր տեսչական մարմինների գործառույթները, մեկը չգնացած` մյուսն է գալիս: Բացի այդ` հստակ չեն տարբեր խախտումների համար սահմանված պատժամիջոցները, ինչը վարչական կոռուպցիայի դեպքերի է հանգեցնում:

Նախարարի խոսքով` հենց այս խնդիրների լուծման նպատակով է կառավարությունն այսօր ընդունել «Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգը», որով հստակ քայլեր պետք է մշակվեն եւ ձեռնարկվեն: Բոլոր տեսչությունները համատարած ստուգումներից անցում կկատարեն ռիսկերի վրա հիմնված ստուգումների, իսկ վերջիններիս ընթացակարգերը կամրագրվեն ձեռնարկներով: Տեսչական բարեփոխման իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր տեսչական համակարգ` տեսուչների նոր մտածելակերպով£ Հայեցակարգի կյանքի կոչման աշխատանքները կհամակարգի ՀՀ վարչապետին կից ստեղծվելիք խորհուրդը, իսկ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծված քարտուղարությունը տեխնիկական օժանդակություն կցուցաբերի

Բարեփոխումները կիրականացվեն նախ պիլոտային ձեւով 3 տեսչական մարմիններում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի տեսչությունում, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունում եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման ծառայությունում:

Ի՞նչ երաշխիք կա, որ այս հայեցակարգն օդում չի մնա եւ իրականություն կդառնա հարցին Ն. Երիցյանը պատասխանեց, որ տարբեր շահագրգիռ կողմերի հետ է քննարկվել այն, որպեսզի հնարավորինս լավ կյանքի կոչվի: «Ռիսկ կա, որ խելքներս չի կտրի դա իրականացնելու համար»,- կատակեց նախարարը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69