LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 18/09/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսները հիմնականում աճել են: Սակարկությունների արդյունքում նվազել է միայն անագի գինը` 0.36%, և կազմել 14605 դոլար:
Զգալի աճ են ապահովել ցինկի, ալյումինի և նիկելի գները: Ալյումինի գինն աճել է 3.04%-ով և կազմել 1950.5 դոլար, ցինկի գինն աճել է 2.85%-ով և կազմել 1952 դոլար, իսկ նիկելի գինն աճել է 1.72%-ով և կազմել 17556 դոլար:
0-1%-ի շրջանակներում աճել են պղնձի և կապարի գները: Պղնձի գինն աճել է 0.19%-ով և կազմել 6356 դոլար, իսկ կապարի գինն աճել է 0.44%-ով և կազմել 2265 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: