ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՏՈՒՆ
Բելառուսական tut.by լրատվական կայքը տեղեկացնում է, որ Բելառուսի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հայտնել է, որ Հայաստանում բացվելու է Բելառուսի առևտրային տուն: Դեսպանի խոսքերով` չնայած ճգնաժամին, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 20%-ով և կազմել 30 միլիոն դոլար, իսկ 2009թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում աճը կազմել է 23%: Դեսպանը նաև ավելացրել է, որ առևտրաշրջանառության մեծ մասը` 80%, բաժին է ընկնում բելառուսական ապրանքներին:
Օլեգ Եսայանի կարծիքով երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը շատ ավելի մեծ է և երկկողմ նախագծերի իրականացումը կօգնի զգալիորեն ավելացնել առևտրաշրջանառության ծավալները: