ՊԵԿ – ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ 325 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է 13.6%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հուլիս ամսին Հայաստանի առաջին 325 խոշոր հարկատուների իրացումից հասույթի ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 13.6%-ով և կազմել 152.8 մլրդ. դրամ: Այս ցուցանիշը ավելի ցայտուն է արտահայտված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան», «Գրանդ-Տոբակո Հայ-Կանադական ՀՁ», «Արմենիան քափըր փրոգրամ», «Միկմետալ» և «Արարատցեմենտ» ընկերությունների մոտ, որոնց իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիս ամսվա նկատմամբ նվազել է մոտ 10.8 մլրդ. դրամով: