ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՃԵԼ Է 23.3%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի առաջին 325 խոշոր հարկատուների արտահանման ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն աճել է 23.3 %-ով և կազմել 25.3 մլրդ. դրամ: Այսպես, 2009թ.-ի հուլիսին երեք խոշոր կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ռուսալ-Արմենալ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի») արտահանման ծավալները 4.0 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա հուլիս ամսվա ծավալները` կազմելով մոտ 7.0 մլրդ դրամ:
Սույն աճի հիմնական պատճառը իհարկե միջազգային շուկաներում մետաղների գների աճն է, որի հետևանքով Հայաստանի հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտի ձեռնարկությունները սկսեցին դուրս գալ ճգնաժամային իրավիճակից: