ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 6.3%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի առաջին 325 խոշոր հարկատուների աշխատակիցների միջին ցուցակային թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պակասել է 3.9 %-ով և կազմել 103253 մարդ, իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այն աճել է 6.3 %-ով և կազմել 15.3 մլրդ. դրամ: