LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ 23/09/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գների զգալի աճ:
Սակարկությունների արդյունքում ռեկորդային աճ է գրանցել նիկելի գինը` 5.22%, և կազմել 17659 դոլար: Կապարի գինն աճել է 4.32%-ով և կազմել 2269 դոլար, պղնձի գինն աճել է 3.56%-ով և կազմել 6317 դոլար, ցինկի գինն աճել է 3.11%-ով և կազմել 1959 դոլար, իսկ անագի գինը աճել է 2.8%-ով և կազմել 14710 դոլար: Օրվա ամենահամեստ արդյունքն արձանագրել է ալյումինի գինը, որն աճել է 1.17%-ով և կազմել է 1897 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: