ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԻՑՅԱՆՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ քիչ առաջ ավարտված նիստի ընթացքում գործադիրը մերժել է «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգումը։ ՍՊԸ ներկայացրած ծրագիրը սահմանված կարգով գնահատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, ամփոփվել են նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից գնահատված արդյունքները, որոնց համաձայն այն ստացել է բացասական եզրակացություն։