Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ – ԽԱՂԱՏՆԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ՉԵՆ «ԽԱՂՈՒՄ»
23/09/2009 20:14
Կիսվել

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ – ԽԱՂԱՏՆԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ՉԵՆ «ԽԱՂՈՒՄ»

Հանրապետությունում գործող շահումով խաղերին առնչվող գործառույթները պետք է փոփոխության ենթարկվեն: Վերահսկիչ պալատը 2007 եւ 2008թթ-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում եւ շահումով խաղեր կազմակերպող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ինչպես այսօր Վերահսկիչ պալատի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ նշեց պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, շահումով խաղեր կազմակերպող ընկերություններին լիցենզա տրամադրելու գործընթացն  իրականացվել է իրավական ակտերով ամրագրված լիցենզավորման պահանջների խախտմամբ: Նախարարությանը ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերում հաշվի չեն առնվել դրանցում առկա ակնհայտ անհամապատասխանությունները, հիմք են ընդունվել ոչ հավաստի փաստաթղթերը: Նախարարության կողմից վերահսկողությունն իրականացվել է ցածր արդյունավետությամբ, ներկայացվող տարեկան հաշվետվությունները չեն ուսումնասիրվել:
Խաղատները շահումով խաղեր կազմակերպելու համար նախարարությունից լիցենզիա են ստանում խաղային սեղանիկներ գործածելու համար: Պալատի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախարարության կողմից 102 սեղանիկների համար տարբեր կազմակերպությունների տրվել են լիցենզիաներ, սակայն հարկային մարմիններում ցույց է տրվում, որ դրանցից աշխատում է 40-ը: Նշենք, որ տվյալ ընկերությունը մեկ սեղանիկի համար վճարում է հաստատագրված վճար` ամսական 4 մլն դրամի չափով: «Այդ դեպքում ինչո՞ւ ձեռք բերել, օրինակ, 12 լիցենզիա, եթե պետք է ընկերությունը գործածի, ասենք, 4 սեղանիկ: Վերահսկիչ պալատը գտնում է, որ այստեղ լուրջ խնդիր կա: Պետք է այնպիսի կարգ սահմանվի, որ սեղանիկի համար լիցենզիա ստացած ցանկացած ընկերություն յուրաքանչյուրի համար վճարի սահմանված հաստատագրված վճարը: Այստեղ մենք լրջագույն կոռուպցիոն ռիսկ ենք տեսնում, ընկերության աշխատակիցները կարող են համաձայնության գալ հարկային մարմինների հետ եւ թաքցնել սեղանիկները»,-ասաց Ի. Զաքարյանը:

Նույն խնդիրն առկա է նաեւ խաղային ավտոմատների հարցում: Ֆինանսների նախարարությունում գրանցված է 2579 ավտոմատ, սակայն, ըստ հարկային մարմիններին տրված տեղեկանքների, աշխատում է 2088-ը: Այսինքն` 491-ը լիցենզիա է ստացել, բայց չի աշխատում: Նշենք, որ յուրաքանչյուր ավտոմատի համար հաստատագրված վճարը կազմում  է ամսական 125 հազար դրամ:

Ցանկացած ընկերություն, եթե ուզում է շահումով խաղ կազմակերպել, անպայման պետք է ցույց տա, թե սարքավորումը որ երկրից է բերված, դրանից էլ պարզ կդառնա, թե դրանք որքանով են համապատասխանում անհրաժեշտ ստանադարտներին: Օրենսդրության համաձայն` ցանկացած խաղային ավտոմատ պետք է գումարի 86 տոկոսը հետ վերադարձնի: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները պարզել են, որ շատ ավտոմատներ պատրաստվում են ՀՀ-ում եւ ցույց է տրվում, թե բերվել են արտերկրից եւ չափորոշիչներին համապատասխանում են: «Հայաստանում պատրաստած սարքավորումն այնպես են կարգավորում, որ վերադարձնում է գումարի 5-10 տոկոսը: Այստեղ կա լուրջ խնդիր: Պետք է որոշակի փոփոխություններ կատարենք մեր համապատասխան որոշումներում, որ բացառենք այդ երեւույթը եւ թույլ չտանք, որ նման կարգի ավտոմատներ խաղատներում օգտագործվեն»,-նշեց Ի. Զաքարյանը:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92